ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (ՔՏՀԱ) «Քովիդ-19»-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը դիտարկելու նպատալով ուսումանասիրել է Կենտրոն վարչական շրջանի և դրան հարակից տարածքներում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։
Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:
Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 3 դեպք: Դրանք վերաբերել են վարորդների՝ դիմակ չդնելուն, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
comment.count (0)