ԵՊԲՀ ռեկտոր է վերընտրվել Արմեն Մուրադյանը
14:11 - 15 դեկտեմբերի, 2021

ԵՊԲՀ ռեկտոր է վերընտրվել Արմեն Մուրադյանը

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի դեկտեմբերի 15-ին հրավիրված հոգաբարձուների խորհրդի նիստում անցկացվեց ռեկտորի մրցութային ընտրություն:

Ինչպես տեղեկացրին համալսարանից, փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն ԵՊԲՀ ռեկտոր է վերընտրվել թեկնածու Արմեն Աբգարի Մուրադյանը:

««Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի դեկտեմբերի 15-ին հրավիրված հոգաբարձուների խորհրդի նիստում անցկացվեց ռեկտորի մրցութային ընտրություն: Հոգաբարձուների խորհրդի 20 անդամից ներկա էր 19-ը, որից 1-ը բացակա էր հարգելի պատճառով: Փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն ԵՊԲՀ ռեկտոր ընտրվեց թեկնածու Արմեն Աբգարի Մուրադյանը:

Շնորհակալություն հայտնելով բժշկական համալսարանի ղեկավարումը իրեն կրկին վստահելու համար Արմեն Մուրադյանը ներկայացրեց առաջիկա 5 տարիների զարգացման ծրագիրը` ընդգծելով հատկապես բուհի միջազգայնացման աշխատանքների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

Բժշկական կրթության որակի բարձրացումը և միջազգային որակի կրթություն տրամադրումը մշտապես եղել է համալսարանական մեծ թիմի ուշադրության կենտրոնում: Նախանշվածի համաձայն` ավելացվել է օտարերկրացի ուսանողների թիվը` ընդլայնելով երկրների աշխարհագրությունը:

Կորոնավիրուսային համավարակի և պատերազմի դժվարին ժամանակահատվածում բժշկական բուհը՝ ի դեմս պրոֆեսորադասախոսական, վարչական կազմի, ապագա բժիշկների, հսկայական աշխատանք է իրականացրել:

Փորձությունների միջով պատվով անցնելով մեկդարյա պատմություն ունեցող կրթական հաստատությունը առաջիկայում ևս պատրաստ է աշխատել ուժերի գերլարմամբ` հաղթահարելով առաջընթացին միտված նոր մարտահրավերներ:

Նշենք, որ Արմեն Մուրադյանը 2016թ. նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 29-ը զբաղեցրել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնը, իսկ 2016թ. դեկտեմբերի 29-ից համալսարանի ռեկտորն է: Պրոֆեսոր Մուրադյանը բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցի 22-րդ ռեկտորն է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել