Արցախը պետք է ունենա ուղիղ և չվերահսկվող սահման Հայաստանի հետ. Արտակ Բեգլարյան
23:05 - 14 դեկտեմբերի, 2021

Արցախը պետք է ունենա ուղիղ և չվերահսկվող սահման Հայաստանի հետ. Արտակ Բեգլարյան

Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ, և այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հետ: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

«Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ, և այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հետ: Արցախը պետք է ունենա ուղիղ և չվերահսկվող սահման Հայաստանի հետ, և մեր բռնազավթված տարածքները պետք է վերադարձվեն»,- գրել է Արտակ Բեգլարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել