Արդարադատության նախարարը Վենետիկում ներկայացրել է քրեական արդարադատության ոլորտում ՀՀ բարեփոխումների ընթացքը
17:48 - 14 դեկտեմբերի, 2021

Արդարադատության նախարարը Վենետիկում ներկայացրել է քրեական արդարադատության ոլորտում ՀՀ բարեփոխումների ընթացքը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Իտալիայի Վենետիկ քաղաքում դեկտեմբերի 13-14-ին մասնակցել է «Հանցավորություն և քրեական արդարադատություն. վերականգնողական արդարադատության դերը Եվրոպայում» խորագրով ԵԽ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդաժողովին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդաժողովին նախարարը հանդես է եկել ելույթով, որում շնորհակալություն է հայտնել Իտալիային և ԵԽ քարտուղարությանը միջոցառումը կազմակերպելու համար և նշել, որ ԵԽ-ի այս հարթակը լավ հնարավորություն է քննարկելու արդարադատության ոլորտում առկա խնդիրների վերհանման, ինչպես նաև անհրաժեշտ մեխանիզմներ և գործիքակազմեր ներդնելու հարցերը։

Հաշվի առնելով խորհրդաժողովի խորագրի ուղղվածությունը՝ ՀՀ արդարադատության նախարարն անդրադարձել է քրեական արդարադատության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին, նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի ընդունմամբ նախատեսվող առաջատար կարգավորումներին:

Նախարարն ընդգծել է, որ ոլորտի բարեփոխումներն ենթադրում են ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցում դեպի վերասոցիալականացման և վերականգնողական արդարադատության գաղափարախոսությանը, որի էությունը ազատազրկմանն այլընտրանքային միջոցներով պատժի նպատակներին հասնելն է, այդ թվում նաև` պրոբացիայի ծառայությունների գործունեության արդյունքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել