Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին. քննարկվել է հետպատերազմյան իրավիճակը
17:12 - 14 դեկտեմբերի, 2021

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին. քննարկվել է հետպատերազմյան իրավիճակը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը: Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմը:

Ողջույնների փոխանակումից հետո Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին Ղազախստանում առաջիկայում նշվելիք Անկախության օրվա կապակցությամբ:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Ղազախստանի հետ համագործակցության զարգացումը` ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային խորհրդարանական կառույցներում:

Կողմերն անդրադարձել են ԱՊՀ միջխորհրդարանական, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովներում, Միջխորհրդարանական միությունում եւ ԵԱՏՄ-ում երկու երկրների փոխգործակցությանը:

Երկկողմ հարաբերությունների համատեքստում ԱԺ նախագահն ընդգծել է նաեւ միջխորհրդարանական փոխգործակցությունը, որտեղ առանցքային է համարել խորհրդարանական բարեկամության խմբերի դերը:

Քննարկվել է հետպատերազմյան իրավիճակը, մասնավորապես` անդրադարձ է եղել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերադարձի հարցին:

Կողմերը հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման գործում կարեւորել են Ղազախստանի հայ համայնքի դերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել