Անրի Վարդանյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալ
11:43 - 14 դեկտեմբերի, 2021

Անրի Վարդանյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 14-ին որոշում է ստորագրել՝ ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնակատարի ազատման մասին:

Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արեն Եղիազարյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ  որոշմամբ, նշանակվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի նոր տեղակալ: Որոշման մեջ ասվում է.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝

Անրի Վարդանյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել