Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակում կնշանակվեն հատուկ ներկայացուցիչներ․ Թուրքիայի ԱԳ նախարար
09:32 - 14 դեկտեմբերի, 2021

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակում կնշանակվեն հատուկ ներկայացուցիչներ․ Թուրքիայի ԱԳ նախարար

Շուտով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակում կնշանակվեն հատուկ ներկայացուցիչներ։ Այս մասին Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ ասել է երկրի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ հավելելով, որ «ամեն քայլափոխի գործելու են Ադրբեջանի հետ»։

Չավուշօղլուն իր ելույթում նաև հայտարարել է, որ Երեւանի հետ չարտերային թռիչքներ են բացվելու։

Թուրքիայի ԱԳ նախարարը իր ելույթում անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ի, Հունաստանի հետ հարաբերություններին, ինչպես նաեւ Լիբիային։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել