Բայդենը կարգադրել է Կենտուկի նահանգին լրացուցիչ օգնություն տրամադրել տոռնադոների պատճառով |armenpress.am|
10:35 - 13 դեկտեմբերի, 2021

Բայդենը կարգադրել է Կենտուկի նահանգին լրացուցիչ օգնություն տրամադրել տոռնադոների պատճառով |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 12-ին կարգադրել է լրացուցիչ դաշնային օգնություն տրամադրել Կենտուկիի իշխանություններին տոռնադոների եւ փոթորիկների պատճառով՝ նահանգում տեղի ունեցածը համարելով խոշորագույն տարերային աղետ: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Ինչպես հետեւում է փաստաթղթից, Միացյալ Նահանգների ղեկավարը «հայտարարել է, որ Կենտուկի նահանգի տարածքում տեղի է ունեցել խոշոր տարերային աղետ, եւ կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել» տեղի իշխանություններին «այն շրջաններում վերականգնողական աշխատանքներ կատարելու համար, որոնք տուժել են սաստիկ փոթորիկներից, փոթորկալից քամուց, հեղեղումներից եւ տոռնադոներից»:

«Օգնությունը կարող է ներառել դրամաշնորհներ ժամանակավոր կացարանի եւ տների նորոգման, ցածրատոկոս փոխառությունների համար չապահովագրված ունեցվածքի վնասի հատուցման նպատակով, եւ այլ ծրագերի համար, որոնք կօգնեն մասնավոր անձանց եւ գործարարության տերերին ոտքի կանգնելու տարերային աղետի հետեւանքներից», հավելել են Սպիտակ տանը:

Դեկտեմբերի 11-ին Բայդենը հավանություն է տվել Կենտուկիում արտակարգ դրության ռեժիմի հայտարարմանը եւ օգնություն է հատկացրել նահանգին: Ինչպես հայտարարել է Կենտուկիի նահանգապետ էնիդի Բեշիրը, նահանգի տարածքում ավելի քան 80 մարդ է զոհվել տոռնադոների պատճառով: Նա հնարավոր է համար, որ զոհերի թիվը կաող է գերազանցել 100-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել