Ճապոնիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
 |factor.am|
13:43 - 12 դեկտեմբերի, 2021

Ճապոնիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել |factor.am|

factor.am: Ճապոնական գլխավոր Հոնսյու կղզու արևելյան հատվածում կիրակի օրը 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ չկա: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի ազգային օդերեւութաբանական ծառայությունը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իբարակի նահանգում՝ Տոկիոյին հարող տարածքում՝ 50կմ խորությամբ։

Զոհերի կամ ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Տոկիոյի, Տոչիգիի, Սայտամա, Չիբա նահանգներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել