Լիբանանի հարավում գտնվող պաղեստինյան ճամբարում պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել
 |1lurer.am|
21:36 - 11 դեկտեմբերի, 2021

Լիբանանի հարավում գտնվող պաղեստինյան ճամբարում պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել |1lurer.am|

1lurer.am: Լիբանանի հարավում Տյուր նավահանգստային քաղաքում գտնվող պաղեստինյան ճամբարում ուժգին պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով տուժել է մոտ մեկ տասնյակ մարդ: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դեպքի վայրում գտնվող փրկարարներին և ճամբարում գտնվող պաղեստինյան աղբյուրին:

Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հաղորդել է մահերի չճշտված թվի մասին, սակայն տեղի ԶԼՄ-ները և դեպքի վայրում քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները հայտնել են, որ զոհեր չկան:

Գործակալության տվյալներով՝ պայթյունը որոտացել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը պատկանող զենքի պահեստից: Սկսվել է հետաքննություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել