Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու |1lurer.am|
14:50 - 10 դեկտեմբերի, 2021

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու |1lurer.am|

1lurer.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։

Մինչ այդ նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց ՍԴ երեկ կայացած որոշման հիմքով անհապաղ ազատ արձակել իր պաշտպանյալին։ Ծանրաբեռնվածության պատճառով դատարան չէր ներկայացել մեղադրող դատախազը։ Դատավորի խոսքով՝ նույն դիրքորոշումն ունի նաև դատախազը։ Դատարանը որոշումը կհրապարակի այսօր։

Հիշեցնենք՝ երեկ Սահմանադրական դատարանը հրապարակել էր պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը: Բարձր դատարանի որոշման համաձայն՝ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ:

Նշենք, որ «Հայաստան» դաշինիքի պատգամավորները ՍԴ էին դիմել իրենց կալանավորված պատգամավորների հարցով:

Չարչյանը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել