ԵԱՏՄ նիստին վարչապետը կարևորեց միության ներքին շուկայի զարգացումը |armenpress.am|
14:19 - 10 դեկտեմբերի, 2021

ԵԱՏՄ նիստին վարչապետը կարևորեց միության ներքին շուկայի զարգացումը |armenpress.am|

armenpress.am: ԵԱՏՄ փոխգործակցության գլխավոր ուղղություններից մեկը պետք է դառնա միության ներքին շուկայի զարգացումը:  Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց ռեժիմով նիստին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առանց խոչընդոտների ներքին շուկայի զարգացումը կնպաստի մեր պետությունների տնտեսական աճին, մրցակցության բարձրացմանը, բիզնեսի ակտիվացմանը, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը, գործազրկության կրճատմանը: Ինտեգրացիոն գործընթացների ակտիվացումն ու խորացումը կնպաստեն Միության պետությունների տնտեսությունների կառուցվածքային վերափոխումներին և դրանց արդիականացմանը և դիվերսիֆիկացմանը, որը կարևոր նշանակություն ունի համաշխարհային գների տատանման, գլոբալ տնտեսության ճգնաժամերի խորացման պայմաններում»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` ծառայությունների առևտուրը, որը դարձել է դինամիկ բաղադրիչ ժամանակից համաշխարհային տնտեսությունում, արտահանման դիվերսիֆիկացման նոր խթան է հանդիսանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել