Ժամերի ընթացքում Արմեն Չարչյանը լինելու է ազատության մեջ. ՍԴ որոշումը պարտադիր է բոլորի համար, մանևրելու տեղ բացարձակ չկա. Արամ Վարդևանյան |tert.am|
13:45 - 10 դեկտեմբերի, 2021

Ժամերի ընթացքում Արմեն Չարչյանը լինելու է ազատության մեջ. ՍԴ որոշումը պարտադիր է բոլորի համար, մանևրելու տեղ բացարձակ չկա. Արամ Վարդևանյան |tert.am|

tert.am: Արմեն Չարչյանի, Արթուր Սարգսյանի և Մխիթար Զաքարյանի ազատ արձակվելու մասով այլ կարծիք չկա։ Սահմանադրական դատարանը սևը սպիտակով դա արձանագրել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավապաշտպան Արամ Վարդևանյանը։

«Ցանկանում եմ նշել, որ ՍԴ-ն նորարարություն չի կատարել, ՍԴ-ն վերաարտադրել է Սահմանադրության 96-րդ հոդվածը, դրա մասին գիտեին բոլորը և դրա մասին պարտավոր էին իմանալ իրավապահները։ Այդ հոդվածում պարզ գրված է` ԱԺ պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից՝ բացառությամբ ԱԺ համաձայնության։ Այս նախադասությունը 2021 թ․ օգոստոսի 2-ին ես բառացի կրկնել եմ մի քանի անգամ, որն անտեսվել է, որպեսզի այսքան ժամանակ մեր գործընկերներին ապօրինի պահեն կալանավայրում»։

Վարդևանյանը վստահեցրեց, որ ժամերի ընթացքում Արմեն Չարչյանը լինելու է ազատության մեջ։

«Այստեղ երկրորդ կարծիք չկա, ՍԴ որոշումը պարտադիր է բոլորի համար, մանևրելու տեղ բացարձակ չկա։ Ես վատ եմ զգում, որ մեր դատավորները և դատախազները հայտնվել են նման իրավիճակում, բաց մենք դրա մասին ի սկզբանե զգուշացրել էինք»։

Վարդևանյանը նշեց, որ Արմեն Չարչյանի ազատ արձակվելու համար պարտադիր չէ դատարանի որոշումը, քանի որ ՍԴ որոշումը պարտադիր է նաև քրեակատարողական ծառայության համար։

Վարդանյանը շեշտեց, որ ՍԴ որոշումը խոսում է նրա մասին, որ այս գործողությունները եղել են ապօրինի, ուստի ամեն ինչ անելու են, որ այդ գործողությունները հետևանքներ ունենան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել