Իտալացի պատգամավորը միջազգային հանրությանը կոչ է անում ուշադիր լինել ԼՂ-ում և ՀՀ սահմանին նոր բռնությունից խուսափելու համար

 |armenpress.am|
21:06 - 09 դեկտեմբերի, 2021

Իտալացի պատգամավորը միջազգային հանրությանը կոչ է անում ուշադիր լինել ԼՂ-ում և ՀՀ սահմանին նոր բռնությունից խուսափելու համար |armenpress.am|

armenpress.am: Եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին շարունակում է լարված մնալ՝ վերջինիս կողմից զինադադարի շարունակական խախտումների պատճառով։ Միջազգային հանրությունը պետք է բարձր պահի ուշադրությունը՝ խուսափելու համար բռնության ցանկացած ձևի կամ համաձայնագրերի խախտման շարունակությունից: Ինչպես տեղեկացնում է AGI գործակալությունը, այս մասին ասել է Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի անդամ, խառը խմբակցության և պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ, Coraggio Italia կուսակցության անդամ Ջորջո Սիլլին։

«Հայաստանի կողմից համագործակցության իրական ցանկություն կա, ճիշտ է նրան աջակցել բոլոր միջոցներով, որպեսզի այս տարածքը նույնպես կարողանա կայունանալ խաղաղ պայմաններում»,- եզրափակել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել