Բայդենը հանդես է գալիս Եվրոպայում ԱՄՆ-ի երկարաժամկետ ռազմական ներկայության օգտին. Սալիվան |armtimes.com|
11:30 - 09 դեկտեմբերի, 2021

Բայդենը հանդես է գալիս Եվրոպայում ԱՄՆ-ի երկարաժամկետ ռազմական ներկայության օգտին. Սալիվան |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կողմ է ամերիկյան երկարաժամկետ ռազմական ներկայությանը Եվրոպայում, սակայն չի աջակցում Մերձավոր Արևելքում անվերջ ռազմական օկուպացիայի գաղափարին և արտերկրում քաղաքացիական պատերազմներին Վաշինգտոնի ներգրավմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ առաջնորդի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։

Նա նշում է, որ Բայդենը համոզված է՝ արտերկրում ամերիկյան զորքեր տեղակայելու համար պետք է լինի «հստակ ձևակերպված նպատակ՝ կապված ԱՄՆ կենսական ազգային անվտանգության շահերի հետ»։

Վաշինգտոնի վարչակազմի ներկայիս ղեկավարի տեսակետից՝ Միացյալ Նահանգները պետք է ռազմական ուժ օգտագործի այնպես, որ կարողանա աջակցել որոշակի ռազմական օպերացիաների:

«Նախագահն այսպես է մոտենում դրան, և նա կարծում է, որ փաստարկներ է ներկայացրել Եվրոպայում ամերիկյան զորքերի երկարաժամկետ ներկայության օգտին, ինչը օգնեց կանխել հարձակումը ՆԱՏՕ-ի ցանկացած երկրի վրա»,- ասել է Սալիվանը Defense One առցանց ֆորումում։

Բացի այդ, ըստ իր տեղեկությունների, Բայդենը «կարևոր է համարում պահպանել խաղաղությունն ու կայունությունը՝ արագորեն և արդյունավետ կերպով ամերիկյան զորքեր տեղակայելով Հնդկաստանի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջաններում»։ Սա նաև պահանջվում է «Չինաստանի կողմից աճող մարտահրավերի լույսի ներքո»,- ասել է Սալիվանը:

Այնուամենայնիվ, ընդգծել է նա, Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգներին պետք չէ «անվերջ, անժամկետ ռազմական օկուպացիա՝ այլ հասարակություններ վերակառուցելու համար», նրան անհրաժեշտ են միայն գործընկերների հետ ճշգրիտ գործողություններ՝ ահաբեկիչներին ոչնչացնելու և ընկերներին աջակցելու համար երկրագնդի եվրոպական հատվածում»։

Մեկնաբանելով Աֆղանստանում ամերիկյան ռազմական գործողության ավարտը՝ նա ասել է, որ, Բայդենի կարծիքով, ամերիկյան զորքերը գտնվում են հարավասիական այս երկրում՝ ի թիվս այլ բաների՝ «քաղաքական կայունությունը պահպանելու համար»:

Ըստ Սալիվանի՝ Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ը պահպանում է իր ուժերը հակաահաբեկչական խնդիրների լուծման համար։

«Սակայն այն մտքին, թե Միացյալ Նահանգները կմասնակցի պատերազմի կամ քաղաքացիական պատերազմի մեկ այլ երկրում՝ որպես առաքելություն համարելով այն, ինչը ներառում է ահաբեկչությունը, նախագահը եզրակացրել է, որ այս դարաշրջանը պետք է ավարտվի»,- հավելել է Սպիտակ տան ներկայացուցիչը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել