Ակնկալում ենք, որ մեզ մոտ սեպտեմբերից կդասավանդվի նաև վրացերեն․ԿԳՄՍ նախարար |hetq.am|
18:58 - 08 դեկտեմբերի, 2021

Ակնկալում ենք, որ մեզ մոտ սեպտեմբերից կդասավանդվի նաև վրացերեն․ԿԳՄՍ նախարար |hetq.am|

hetq.am: Հայաստանի դպրոցներում սեպտեմբերից կարող է վրացերեն դասավանդվել: Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Նախարարությունն առարկայի դասավանդման ծրագիր և չափորոշիչներ է մշակում: Նրա խոսքով` վրացերենի ուսուցումը համարում են առաջնահերթություն:

«Եվ մենք այժմ վրացերենի դասավանդման ծրագիր և չափորոշիչներ ենք մշակում: Ակնկալում ենք, որ մեզ մոտ սեպտեմբերից կդասավանդվի նաև վրացերեն»,- ասաց Վահրամ Դումանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել