Օլաֆ Շոլցն ընտրվեց Գերմանիայի կանցլեր |tert.am|
14:26 - 08 դեկտեմբերի, 2021

Օլաֆ Շոլցն ընտրվեց Գերմանիայի կանցլեր |tert.am|

tert.am: Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի նոր կառավարությունը: Ինչպես փոխանցում է Life.ru-ն, խորհրդարանականները, ինչպես և ակնկալվում էր, նոր կանցլերի պաշտոնում ընտրել են սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցին:

Շոլցը ստացել է պատգամավորների 395 ձայն: Այժմ նա կուղևորվի նախագահական պալատ. Սահմանադրության համաձայն՝ երկրի ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը պետք է նոր կանցլերի նշանակի, ինչից հետո նա կվերադառնա խորհրդարան, որտեղ էլ տեղի կունենա երդմնակալության արարողությունը:

Նոր կառավարությունը կփոխարինի Անգելա Մերկելի կառավարությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել