Արևմուտքը Բելառուսին պատժում է Ռուսաստանի հետ բարեկամության համար. ՌԴ ԱԳՆ |1lurer.am|
13:09 - 08 դեկտեմբերի, 2021

Արևմուտքը Բելառուսին պատժում է Ռուսաստանի հետ բարեկամության համար. ՌԴ ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինն այն կարծիքն է հայտնել, որ Բելառուսի նկատմամբ Արևմուտքը պատժամիջոցներ է կիրառում, որոնք ազդում են նաև Ռուսաստանի վրա: Ըստ նրա՝ այդպիսով Արևմուքտը պատժում է Մինսկին Մոսկվայի հետ բարեկամության համար՝ հաղորդում է РИА Новости-ն:

«Տեսանելի են բարեկամ հանրապետության վրա արևմուտքի ճնշման աշխարհաքաղաքական գործոնները»,- ասել է դիվանագետը։

Փոխարտգործնախարարը նշել է, որ հոկտեմբերին Եվրախորհրդարանը դեմ է արտահայտվել ռուս-բելառուսական ինտեգրմանը։

Ավելի վաղ Պանկինը բացահայտել էր Մինսկի դեմ Արևմուտքի պատժամիջոցների բուն նպատակը։ Նրա խոսքով՝ սահմանափակումներն ուղղված են երկրում հակակառավարական բողոքի նոր ալիք հրահրելուն և Բելառուսի հասարակ բնակիչների կենսամակարդակը կանխամտածված քանդելուն։ Դիվանագետը հիշեցրել է, որ Արևմուտքը պատժամիջոցներ է սահմանել բելառուսական արդյունաբերության այն ոլորտների նկատմամբ, որոնցից կախված է հարյուր հազարավոր քաղաքացիների բարեկեցությունը։

Դեկտեմբերի սկզբին Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներ սահմանեցին Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Կանադան։ Սահմանափակումների ցանկում են հայտնվել 183 քաղաքացի և 26 կազմակերպություն: Վաշինգտոնն ու Լոնդոնը իրենց քաղաքացիներին և հաստատություններին արգելել են համագործակցել Բելառուսի հետ։ Կանադայի պատժամիջոցները վերաբերում են Բելառուսից 24 ֆիզիկական և յոթ իրավաբանական անձանց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել