«Բուրգըրի»-ն կվերսկսի գործունեությունը. հանրային սննդի օբյեկտի ամբողջ տարածքը ենթարկվել է մանրակրկիտ ախտահանման
12:50 - 08 դեկտեմբերի, 2021

«Բուրգըրի»-ն կվերսկսի գործունեությունը. հանրային սննդի օբյեկտի ամբողջ տարածքը ենթարկվել է մանրակրկիտ ախտահանման

«Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Բուրգըրի» («Burgery Angus & More») հասարակական սննդի կազմակերպությունը, որը նոյեմբերի 21-ից դադարեցրել էր աշխատանքը, դեկտեմբերի 8-ից կվերսկսի գործունեությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից:

«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հսկողության ներքո՝ հանրային սննդի օբյեկտի վտանգավոր սննդամթերքի ողջ խմբաքանակը ոչնչացվել է, ամբողջ տարածքը ենթարկվել է մանրակրկիտ ախտահանման, բոլոր աշխատակիցներն անցել են կրկնակի բժշկական զննություն»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ 13 քաղաքացի դիմել և հոսպիտալացվել էր Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն: 

Պարզվել էր, որ նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում բոլոր հիվանդներն օգտվել էին «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» և «Պանդոկ Երևան» սննդի կազմակերպություններից:

Նախքան հետազոտության արդյունքների ստացումը,  ռեստորաններից և սննդի բոլոր կետերից շրջանառությունից  արագ դուրս էին  բերվել բոլոր այն սննդամթերքները, որոնք պատկան մարմինների մոտ կասկած են առաջացրել և որոնցից նույն մարմինների կողմից կատարվել են նմուշառումներ։

Մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից վերցված լվացուկներում հայտնաբերվել էին աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) և Staphylococcus aureus։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել