«Մեր որդիներին դավաճան ասելու իրավունք չունեն»․Գյումրիում ևս ռազմագերիների հարազատները ճանապարհներ են փակել |tert.am|
09:51 - 08 դեկտեմբերի, 2021

«Մեր որդիներին դավաճան ասելու իրավունք չունեն»․Գյումրիում ևս ռազմագերիների հարազատները ճանապարհներ են փակել |tert.am|

tert.am: Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների հարազատները ևս բողոքի ակցիաներ են իրականացրել՝ Գյումրիում փողոցներ փակելով։

Գրեվարված Հայկազ Հովհաննիսյանի եղբայրը՝ Արկադի Հովհաննիսյանը, նշեց, որ իրենք վրդովվել և հուսալքվել են գերիների վերաբերյալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններից։

«Մեր տղաներին ոչ ոք իրավունք չունի մեղադրելու դավաճանության մեջ, պահանջում ենք վերադարձնեն և քննություն իրականացնեն։ Ինչպե՞ս կարելի է հայտարարություններ հնչեցնել, թե գերիները իրենց համար չկան, գոյություն չունեն։ Պետությունը պարտավոր է տղաներին հետ բերել»,-ասաց նա։

Արկադի Հովհաննիսյանի խոսքով՝ իրենց հետ փորձել են բանակցել միայն ոստիկանությունից, փորձել են կապ հասատել մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ, սակայն չի հաջողվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել