ՊԵԿ նախագահը Սյունիքի մաքսային հսկողության տարածքում ծանոթացել է ապրանքների պահպանման հնարավորություններին
19:04 - 07 դեկտեմբերի, 2021

ՊԵԿ նախագահը Սյունիքի մաքսային հսկողության տարածքում ծանոթացել է ապրանքների պահպանման հնարավորություններին

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր աշխատանքային այց է կատարել Հարավային մաքսատուն-վարչություն և Հարավային մաքսատուն-վարչության գործունեության գոտում գտնվող Կապան քաղաքի մաքսային հսկողության տարածք:

Այցի ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձրել տրանսպորտային միջոցների և բեռների մաքսային հսկողության կազմակերպման գործընթացներին, որի շրջանակներում կարևորել է մաքսային ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանն ուղղված շարունակական ջանքերը՝ կարևորելով աշխատանքներն արագ և որակով իրականացնելու անհրաժեշտությունը:

Բադասյանը մաքսային հսկողության տարածքի շրջայցի ընթացքում ծանոթացել է տարածքում ապրանքների պահպանման հնարավորություններին և տեխնիկական հագեցվածությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել