Վարչապետի որոշմամբ՝ Կառավարությունում նոր նշանակում է եղել
18:25 - 07 դեկտեմբերի, 2021

Վարչապետի որոշմամբ՝ Կառավարությունում նոր նշանակում է եղել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ամալյա Կարապետյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ:

Վարչապետի ստորագրած որոշման մեջ ասված է.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերը և Ամալյա Կարապետյանի դիմումը՝

1. Ամալյա Գեղամի Կարապետյանին նշանակել վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ (06-Գ28-23.1-Ղ3-4)։

2. Ամալյա Գեղամի Կարապետյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել