Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը դրական է գնահատել հայ գերիների ու ականապատ քարտեզների փոխանակումը
10:21 - 07 դեկտեմբերի, 2021

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը դրական է գնահատել հայ գերիների ու ականապատ քարտեզների փոխանակումը

Դեկտեմբերի 6-ին հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը։ Այս մասին, ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին իրավիճակի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների ներկա վիճակի շուրջ։

Ադրբեջանի կողմից Հայաստանին 10 հայ զինծառայողների հանձնումը, ինչպես նաև Հայաստանի՝ Ադրբեջանին ականապատ քարտեզներ փոխանցումը Դոնֆրիդը որակել է որպես հարաբերությունների կարգավորման առաջընթաց ու դրական զարգացում։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության օրակարգի որոշ հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել