Բայդենը Պուտինի հետ զրույցից առաջ խորհրդակցություն կանցկացնի եվրոպացի գործընկերների հետ

 |armenpress.am|
22:29 - 06 դեկտեմբերի, 2021

Բայդենը Պուտինի հետ զրույցից առաջ խորհրդակցություն կանցկացնի եվրոպացի գործընկերների հետ |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, մինչ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը, խորհրդակցություն կանցկացնի եվրոպացի գործընկերների հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներից մեկին:

«Վաղը կկայանա տեսակոնֆերանս ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահների միջև: Մինչ այդ Բայդենը կանցկացնի խորհրդակցություն Եվրոպայի առանցքային գործընկերների հետ»,-հայտնել է աղբյուրը: Նրա խոսքով, խորհրդակցություններն անհրաժեշտ են «համակարգելու» այն ուղերձը, որը նա նախատեսում է փոխանցել Ռուսաստանի ղեկավարին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել