Ճանապարհը հարթ ու սահուն չէ. Էդուարդ Աղաջանյանը՝ փոխվարչապետերի եռակողմ խմբի աշխատանքների մասին

 |armenpress.am|
21:27 - 06 դեկտեմբերի, 2021

Ճանապարհը հարթ ու սահուն չէ. Էդուարդ Աղաջանյանը՝ փոխվարչապետերի եռակողմ խմբի աշխատանքների մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումները պարբերական բնույթ ունեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

«Համանախագահող երկրներն ու դրանց ներկայացուցիչները փորձում են գտնել երկուստեք ընդունելի լուծումներ ու այս ճանապարհը հարթ, սահուն և հեշտ չէ: Այս պահին կարևորագույն արձանագրումն այն է, որ այդ աշխատանքները շարունակվում են, ինչը լավագույն ապացույցն է առ այն, որ բոլոր կողմերը շահագրգռված են, որ հարցը լուծվի ու գնան երկուստեք ընդունելի տարբերակների»,-ասաց Էդուարդ Աղաջանյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել