Պուտինը ժամանել է Հնդկաստան |armenpress.am|
17:23 - 06 դեկտեմբերի, 2021

Պուտինը ժամանել է Հնդկաստան |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցով ժամանել Է Հնդկաստան: Այստեղ նա մտադիր Է բանակցություններ վարել հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:

Սպասվում Է, որ բանակցությունների ժամանակ կողմերը կարծիքներ կփոխանակեն միջազգային օրակարգի հրատապ թեմաների շուրջը, ներառյալ համատեղ աշխատանքը Քսանի խմբի, BRICS-ի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում, ինչպես նաեւ կքննարկեն ռազմավարական կայունության հարցեր, ահաբեկչության դեմ պայքարը, Ասիա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իրադրությունը եւ Աֆղանստանի իրավիճակը:

Համաճարկային իրադրության պատճառով երկու երկրների պատվիրակությունները լրջորեն սահմանափակված են: Ռուսաստանյան կողմը ներկայացնում են ՌԴ-ի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը, ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ինչպես նաեւ «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը:

Զրույցի սկզբում Պուտինը եւ Մոդին հայտարարություններ կանեն զանգվածային լրատվամիջոցների համար: Արդյունքների ամփոփմամբ կհրապարակվի ստորագրված համաձայնագրերի ցանկը:

Ներկայիս բանակցությունների արդյունքներով կստորագրվի ամենատարբեր բնագավառներում շուրջ տասը համաձայնագրերից բաղկացած փաթեթ:

Ինչպես Նյու Դելիում ուսաստանցի լրագրողներին հայտնել Է Հնդկաստանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Կուդաշեւը, պլանավորվում Է երկկողմ համաձայնագերի ստորագրում պաշտպանության, տիեզերքի, տրանսպորտի, գիտության եւ տեխնիկայի, կրթության բնագավառներում եւ այլ ոլորտներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել