ՔՊ-ն առաջատար է 22 համայնքում․ ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալները
12:16 - 06 դեկտեմբերի, 2021

ՔՊ-ն առաջատար է 22 համայնքում․ ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախնական տվյալներ է հրապարակել երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ 38 համայնքներում անցկացված Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից։

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում ձայների մեծամասնությամբ առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 5776 քվեով կամ 52.60%-ով։  «Էջմիածին» կուսակցությունների դաշինքը ստացել է ստացել է 3872 քվե կամ 36.52 % Իրական ժողովրդական կուսակցությունը՝ 273 քվե կամ 2.48% «Լուսավոր Հայաստանը»՝ 150 քվե կամ 1.36%  «Հայրէնատեր» կուսակցությունը՝ 528 քվե կամ 4.80%:

Արմավիրի մարզի Արմավիր համայնքում առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և ստացել է 8370 քվե։

Բաղրամյան համայնքում «Արդար Հայատան» կուսակցությունը ստացել է 2407 քվե կամ 37.56%, «Մեր Բաղրամյանը» կուսակցությունների դաշինքը՝ 651 քվե կամ 10.1%, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 3243 քվե կամ 50.60%: 

Խոյ համայնքում դարձյալ առավելագույն ձայներ է հավաքել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 4436 քվե կամ 63.40%: «Ազատական» կուսակցությունը ստացել է 1155 քվե կամ 16.50%, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ 1156 քվե կամ 16.52%:

Մեծամոր համայնքում առաջադրված 2 ուժերից ձայների մեծամասնությունը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը․ 14048 քվե կամ 76.58%: «Հայ Յեղափոխական դաշնակցությունը» ստացել է 3634 քվե կամ 19.81%:

Փարաքար համայնքում առաջատար է «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 4637 քվե կամ 47.70%, «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը ստացել է 2227 քվե կամ 22.91%, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 2609 քվե կամ 26.84%:

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում ձայների մեծամասնություն է ստացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 14732 քվե կամ 76.96% «Հայ Յեղափոխակական Դաշնակցությունը» ստացել է 2730 քվե կամ 14.2,  «Հայրենիք» կուսակցությունը՝ 1176 քվե կամ 6.14%,:

Ապարան համայնքում «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքն է առաջատար՝ 7421 քվե կամ 65.19%: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 3705 քվե կամ 32.54%: 

Թալին համայնքում առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 5037 քվե կամ 45.64%: «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ստացել է 2882 քվե կամ 26.11%, «Հայք» լիբերալ կուսակցությունը ստացել է 1624 քվե կամ 14.71%, «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը՝ 1258 քվե կամ 11.40%։

Արաքս համայնքում առաջատար է ՔՊ-ն՝ 3679 քվե կամ 42.37%, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ստացել է 2485 քվե կամ 28.61%, «Հանուն Հանրապետության ժողովրդավարների պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 2296 քվե կամ 26.44%:

Արարատի մարզի Արարատ համայնքում առաջատարը ՔՊ-ն է՝ 4988 քվե կամ 37.7%.  «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 901 քվե կամ 6.81%, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 4153 քվե կամ 31.39%,  «Կայունություն» կուսակցությունը՝ 1041 քվե կամ 7.86% «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 1777 քվե կամ 13.43%

Արտաշատ համայնքում նույնպես ՔՊ-ն է ստացել ձայների մեծամասնությունը՝ 19794 քվե կամ 60.8%. «Օրենք և արդարություն» կուսակցությունը ստացել է 9072 քվե կամ 27.5% «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցությունը ստացել է 638 քվե կամ 1.93, «Հայրենիք» կուսակցությունը՝ 1672 քվե կամ 5.07, «Քրիստոնեա Հայաստան» կուսակցությունը՝ 262 քվե կամ 0.79 %, «Հայ Յեղափոխական դաշնակցությունը»՝ 1448 քվե կամ 4.39%

Մասիս համայնքում առաջատար է «Դավիթ Համբարձումյան» դաշինքը՝ 14943 քվե կամ 50.63%,  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 13461 քվե կամ 45.61%:

Վեդիում առաջատար է «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 8666 քվե կամ 42.86%, ՔՊ-ն 2-րդ տեղում է՝ 7690 քվեով կամ 38.04%-ով, Հանրապետություն կուսակցությունը ստացել է 3299 քվե կամ 16.31%: 

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում «Գուրգեն Մարտիրոսյան» կուսակցությունների դաշինքն է առաջատար՝ 9869 քվե կամ 50.82%-ը, ՔՊ-ն երկրորդ տեղում է 7586 քվեով կամ 39.06%-ով, «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը ստացել է 1402 քվե կամ 7.21%:

Մարտունի համայնքում ՔՊ-ն դարձյալ առաջատար է՝ 14491 քվեով կամ 60.63%. «Ալաշկերտ» կուսակցությունների դաշինքը ստացել է 5046 քվե կամ 21.11%, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 862 քվե կամ 3.45%, «Արդար Հայաստան» կուսակցությունը՝ 1019 քվե կամ 4.26%, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 1531 քվե կամ 6.4%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 265 քվե կամ 1.10%:

Սևան քաղաքում «Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինքն է հաղթել՝ 9769 քվե կամ 77.71%, «Հանրապետություն» կուսակցությունը ստացել 1178 քվե կամ 9.37%,  ՀՅԴ-ն ստացել է 1414 քվե կամ 11.24%:

Վարդենիսում ՔՊ-ն ստացել է 6162 ձայն կամ 45.08% ձայն, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 4993 ձայն կամ 36.5%, «Միասնական Վարդենիս» դաշինքը՝ 2206 ձայն կամ 16.14%: 

Լոռու մարզի Թումանյան համայնքոմ առաջատար է «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1743 քվե կամ 50,77%։ ՔՊ-ն ստացել է 1687 քվե կամ 48.07%:

Սպիտակ համայնքում ՔՊ-ն ստացել է 8086 ձայն կամ 61.50%, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը ստացել է 3478 ձայն կամ 26.45%, ՀՅԴ-ն՝ 666 ձայն կամ 5.06%, «Հայրենիք» կուսակցությունը՝ 493 քվե կամ 3.74%:

Վանաձոր համայնքում առաջատար է նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը ՝ 12810 քվե կամ 38.59%:

Հայաստանի աշխատավորական կուսակցությունը ստացել է 4809 քվե կամ 14.48%, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ստացել է 683 քվե կամ 2.05%, ՔՊ-ն ստացել է 8295 քվե կամ 24.99%, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 874 քվե կամ 2.64%  «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 1420 քվե կամ 4.27% «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 1313 քվ կամ 3.95% «Հայրենիք» կուսակցությունը՝ 1483 քվե կամ 4.46%, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 984 քվե կամ 2.96%,  Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 419 քվե կամ 1.26%

Փամբակ համայնքում ձայների մեծամասնություն է ստացել ՔՊ-ն՝ 2544 քվե կամ 68.98% «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 1017 քվե կամ 27.57%: 

Կոտայքի մարզի Աբովյան համայնքում առաջատար է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 10403 քվե կամ 44.44%, ՔՊ-ն ստացել է 8261 քվե կամ 35.29%, ՀՅԴ-ն ստացել է 1158 քվե  կամ 4.94%, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 2696 քվե կամ 11.51%:

Գառնիում ՔՊ-ն առաջատար է 3302 քվեով կամ 64․30%, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1718 քվե կամ 33․45% է ստացել։

Ծաղկաձոր համայնքում ՔՊ-ն առաջատար է․ 2061 քվե կամ 66․65%։ «Մեր համայնքը» դաշինքը ստացել է 950 քվե կամ 30․72%։

Հրազդանում ՔՊ-ն է առաջատար․ 13 377 քվե կամ 77․97%։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 1113 քվե կամ 6.48%, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 788 քվե կամ 4.59%, ՀՅԴ-ն՝ 1473 քվե կամ 8.58%։

Նաիրիում «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ» հնչակյան կուսակցություն է առաջատար․ 5949 քվե կամ 43․81%։ ՔՊ-ն ստացել է 3888 քվե կամ։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 357 քվե կամ 2․62%, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 1042 քվե կամ 7.67%, ՀՅԴ-ն՝ 614 քվե կամ 4.52%, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1387 քվե կամ 10.21%։

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ՔՊ-ն է ձայների մեծամասնություն ստացել․ 6195 քվե կամ 46․8%։ «Ախուրյան» կուսակցությունների դաշինքը ստացել է 3854 քվե կամ 29․11%, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ 2810 քվե կամ 21․23%։Նոր Հաճնում «Գագիկ Մաթևոսյան» կուսակցությունների դաշինքն է ստացել ձայների մեծամասնությունը՝ 5212 քվե կամ 49․44%, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ստացել է 156 քվե կամ 1․48%, ՀՅԴ-ն ստացել է 349 քվե կամ 3․31%, «Վարդան Պապյան» կուսակցությունների դաշինքը՝ 1815 քվե կամ 17․22%, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 2751 քվե կամ 26․10%։

Ամասիայում դարձյալ ՔՊ-ն է առաջատար․ 1217 քվե կամ 38․09%․ «Ամասիա Արփի» կուսակցությունների դաշինքը ստացել է 1199 քվե կամ 37․52%, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 717 քվե կամ 22․44%։ 

Աշոցքում առաջադրված 2 ուժերից ձայների մեծամասնություն է սստացել ՔՊ-ն՝ 2316 քվե կամ 66.03%։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 1090 քվե կամ 31․08% ։

Արթիկում ՔՊ-ն է առաջատար․ 7731 քվե կամ 40․55%։ «Ազատական» կուսակցությունը ստացել է 2214 քվե կամ 11․61%, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 797 քվե կամ 4․18%, ՀՅԴ-ն՝ 936 քվե կամ 4․91%, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 2550 քվե կամ 13.37%, «Միասնական Արթիկ» կուսակցությունների դաշինքը՝ 4344 քվե կամ 22.78%։ 

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում «Դավիթ Հարությունյան» կուսակցությունների դաշինքն է առաջատար՝ 4399 քվե կամ 62.24%։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 332 քվե կամ 4․69%, Հայ կառուցողական կուսակցությունը՝ 193 քվե կամ 2․93%, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 259 քվե կամ 3․66%, ՔՊ-ն՝ 1747 քվե կամ 24․72%։

Ջերմուկ համայնքում առաջատար է ՔՊ-ն` 2544 քվեով կամ 85․68%։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 118 քվե կամ 3․69%, «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը՝ 236 քվե կամ 7․94%։

Վայքում առաջատար է ՔՊ-ն՝ 2257 քվե կամ 36․01%։ «Ազատական» կուսակցությունը ստացել է 1080 քվե կամ 17․23%, «Հայրենիք» կուսակցությունը՝ 861 քվե կամ 13․73%, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1967 քվե կամ 32․3%։

Նոյեմբերյանում առաջատար է ՔՊ-ն՝ 5710 քվե կամ 42․88%։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 3856 քվե կամ 28․96%, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 3480 քվե կամ 26․19%։

Մեծամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվել Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում։ Այս համայնքներում քաղաքացիները ընտրել են ավագանի և համայնքի ղեկավար։ Արևուտ համայնքի համայնքի ղեկավարի պաշտոնի համար ձայների մեծամասնություն է ստացել Էդիկ Օսեյանը, Մեծաձորում՝ Միրոյան Մրազը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել