Բլինքենը հուսով է՝ Ուկրաինայի հարցում Ռուսաստանը կընտրի դեէսկալացիան |azatutyun.am|
11:46 - 06 դեկտեմբերի, 2021

Բլինքենը հուսով է՝ Ուկրաինայի հարցում Ռուսաստանը կընտրի դեէսկալացիան |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պետքարտուղարը հույս ունի, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանը կընտրի դեէսկալացիան ու զորքերը դուրս կբերի սահմանից։ Այդ մասին Էնթոնի Բլինքենը հայտարարել է դեկտեմբերի 2-ին՝ շվեդական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, զրույցի սղագրությունը երեկ տարածել է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։

«Ես մեծ հույս ունեմ, որ Ռուսաստանը կգերադասի գնալ դեէսկալացիայի ճանապարհով, դուրս բերել իր զորքերը և օգտագործել դիվանագիտությունը առկա տարաձայնությունները լուծելու համար», - ասել է Բլինքենը։

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել այս հարցում, մասնավորապես՝ նպաստել Մինսկի համաձայնագրերի իրականացմանը, ինչը, ըստ Բլինքենի, «կարող է դառնալ Դոնբասի կամ Արևելյան Ուկրաինայի շուրջ հակասությունները լուծելու միջոց»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել