6,1 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Չիլիի եւ Արգենտինայի սահմանի մոտ |armenpress.am|
11:36 - 06 դեկտեմբերի, 2021

6,1 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Չիլիի եւ Արգենտինայի սահմանի մոտ |armenpress.am|

armenpress.am: 6,1 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Չիլիի հյուսիսային մասում, Անտոֆագաստա քաղաքից 234 կիլոմետր դեպի հարավ-արեւելք: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայե-Սայանսկի մասնաճյուղը:

Ալթայե-Սայանսկի մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով՝ Դեկտեմբերի 6-ին Երեւանի ժամանակով ժամը 01-54-ին գրանցված երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է չիլի-արգենտինական սահմանից մոտավորապես 30 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժն Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ գնահատվում Է որպես «բավականին ուժեղ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել