Նյութեր են նախապատրաստվում Լոռու ՏԻՄ ընտրություններում առերևույթ հանցավոր 6 ընտրախախտումների վերաբերյալ
21:33 - 05 դեկտեմբերի, 2021

Նյութեր են նախապատրաստվում Լոռու ՏԻՄ ընտրություններում առերևույթ հանցավոր 6 ընտրախախտումների վերաբերյալ

Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ և Ձաղիձոր խոշորացված համայնքներում դեկտեմբերի 5-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համատեքստում իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի  հանցագործությունների վերաբերյալ 6 հաղորդում կամ ահազանգ, որոնք  բոլորն էլ ստացվել են ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ նաև Տեղամաային ընտրական հանձնաժողովների նախագահներից, ՀԿ-ների ներկայացուցիչներից, և վերաբերում են քվեարկության  գործընթացին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, ստացված հաղորդումներից և ահազանգերից

  • 4-ը  վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, որոնցից մեկն արձանագրվել է Թումանյան, 3-ը՝ Սպիտակ խոշորացված համայնքների ՏԻՄ համամասնական ընտրություններում,
  • 1-ը՝ Սպիտակ խոշորացված համայնքի ընտրատեղամասերից մեկում ընտրողների քվեարկված քվեաթերթիկները պատռելու միջոցով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն,
  • 1-ը՝  Սպիտակի խոշորացված համայնքի ընտրություններում անձի կողմից իր կատարած քվեարկությունը լուսանկարելու միջոցով առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելուն: 

«Մարզի դատախազության հանձնարարությամբ ընդհանուր 6 հաղորդումներից 5-ն ուղարկվել է նախաքննության մարմին, իսկ 1-ը՝ հետաքննության մարմին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ մինչև քվեարկության մեկնարկը, այսինքն ընտրարշավի ընթացքում ՀՀ Լոռու մարզի խոշորացված համայնքների ընտրությունների հետ կապված առերևույթ ընտրական հանցագործության վերաբերյալ հաղորդում-ահազանգեր ստացված չեն եղել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել