Ծովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել, քանի որ դեմ են խոշորացմանը  |hetq.am|
20:01 - 05 դեկտեմբերի, 2021

Ծովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել, քանի որ դեմ են խոշորացմանը |hetq.am|

hetq.am: Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերում այսօր բնակիչներից և ոչ մեկը չի մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին։ Այս մասին վկայում են ՏԻՄ ընտրությունների քվեարկության մասնակիցների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները։

Հասկանալու համար, թե ինչով է պայմանավորված ընտրողների այս միասնական որոշումը, կապվեցինք Ծովագյուղի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Գևորգյանի հետ։ Նա նշեց, որ ընտրություններին չմասնակցելու պատճառը համայնքների խոշորացումն է։

Վահրամ Գևորգյանը նշեց, որ այս ձևաչափով խոշորացում ծովագյուղցիները չեն ցանկանում և իրենց բողոքը արտահայտել են ընտրություններին չմասնակցելով։ 

Ծովագյուղի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ խոշորացումը կատարվում է նրա համար, որպեսզի համայնքը զարգանա, սակայն այս պահին, ըստ Գևորգյանի՝ Ծովագյուղը զարգանում է, իսկ մյուս համայնքները իրենց հավասար չեն զարգանում։ Վահրամ Գևորգյանը վստահ է, որ Սևանին միավորվելը խոչընդոտելու է Ծովագյուղի զարգացմանը։

Նույն պատճառով ընտրություններին չեն մասնակցել նաև Սեմյոնովկա համայնքի բնակիչները։ Համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մնացականյանը նշեց, որ գյուղացիները հիասթափված են և որոշել են ընտրություններին չմասնակցել, դա իրենց կամքն է։

 Ծովագյուղ համայնքում ընտրելու իրավունք ունի 2927 քաղաքացի, իսկ Սեմյոնովկայում՝ 195։ 17։00-ի դրությամբ այդ երկու գյուղի բնակիչներից և ոչ մեկը քվեարկությանը չի մասնակցել։

Առավել մանրամասն՝ hetq.am-ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել