Էրդողանի կազմակերպած հանրահավաքի ժամանակ հեռակառավարվող պայթուցիկ սարք է հայտնաբերվել ու վնասազերծվել |armtimes.com|
11:49 - 05 դեկտեմբերի, 2021

Էրդողանի կազմակերպած հանրահավաքի ժամանակ հեռակառավարվող պայթուցիկ սարք է հայտնաբերվել ու վնասազերծվել |armtimes.com|

armtimes.com: Թուրքիայի անվտանգության ուժերը շաբաթ օրը պայթուցիկ սարք են ոչնչացրել Սիիրթ քաղաքում, որտեղ ընթանում էր երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանրահավաքը։ Այս մասին հայտնում է Cumhuriyet թերթը։

Հանրահավաքի անվտանգության ապահովմանը մասնակցած ոստիկանի մեքենայի տակ հեռակառավարվող ռումբ է հայտնաբերվել։ Ինչպես պարզաբանել է թերթը, սարքը հայտնաբերվել է «վերջին պահին» և ոչնչացվել Էրդողանի ելույթի մեկնարկից քիչ առաջ։

Սիիրթը գտնվում է երկրի հարավ-արևելքում։ Թուրքիայի նախագահն այս քաղաք է ժամանել շաբաթ օրը՝ ելույթ ունենալու իր կողմնակիցների ու աջակիցների համար կազմակերպված հանրահավաքին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել