Մարտունու 21/05 ընտրատեղամասում քաղաքացուն թույլ չտվեցին ընտրել, թեեւ նրա անունն ընտրացուցակում առկա էր |hetq.am|
10:18 - 05 դեկտեմբերի, 2021

Մարտունու 21/05 ընտրատեղամասում քաղաքացուն թույլ չտվեցին ընտրել, թեեւ նրա անունն ընտրացուցակում առկա էր |hetq.am|

hetq.am: Մարտունի քաղաքի 21/05 ընտրատեղամասում ժամը 8-ին մեկնարկած ՏԻՄ ընտրությունները խաղաղ էին ընթանում մինչ այն պահը, երբ քաղաքացի Գ. Գ.-ի տվյալները սարքը չկարդաց, ու վիճաբանություն ծագեց հանձնաժողովի անդամների և քաղաքացու միջև։ Հանձնաժողովի անդամները նախ ասացին, որ նա այս ընտրատեղամասի ընտրող չի, բայց ըստ ընտրացուցակի՝ այս ընտրատեղամասում է գրանցված։ 

Հանձնաժողովի անդամներից փորձեցինք պարզել, թե ինչու քաղաքացուն թույլ չեն տալիս ընտրել։ Մեկնաբանեցին, թե քաղաքացին ունի հոգեկան առողջության խնդիրներ, իսկ տվյալները ցույց չտալն իրենց հետ կապ չունի, անձնագրային բաժնից է խնդիրը։ Քաղաքացի Գ. Գ.-ին ուղղորդեցին Մարտունու անձնագրային բաժանմունք։ 

Ավելին՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել