Ֆրանսիան և Կատարը 40 տոննա հումանիտար օգնություն են տեղափոխել Աֆղանստան |armenpress.am|
13:44 - 04 դեկտեմբերի, 2021

Ֆրանսիան և Կատարը 40 տոննա հումանիտար օգնություն են տեղափոխել Աֆղանստան |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան և Կատարը շուրջ 40 տոննա բժշկական սարքավորումներ, սնունդ և ձմեռային պարագաներ են տեղափոխել Աֆղանստան: Այս մասին նշվում է Ֆրանսիայի և Կատարի արտգործնախարարությունների համատեղ հայտարարության մեջ:

«Այս համատեղ մարդասիրական գործողությունը ի ցույց է դնում Ֆրանսիայի և Կատարի երկարաժամկետ համագործակցությունը, ինչպես նաև երկու երկրի հանձնառությունը՝ աջակցելու Աֆղանստանի բնակչությանը»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել