Հիմա քննարկվում են երթուղիները. հիմնական ուղղություններն են` Երասխ-Նախիջևան, Իջևան-Ադրբեջան և Մեղրիի ուղղությունները. ՏԿԵ փոխնախարար |tert.am|
13:25 - 03 դեկտեմբերի, 2021

Հիմա քննարկվում են երթուղիները. հիմնական ուղղություններն են` Երասխ-Նախիջևան, Իջևան-Ադրբեջան և Մեղրիի ուղղությունները. ՏԿԵ փոխնախարար |tert.am|

tert.am: Ճանապարհային անվտանգության հարցերը շատ բազմակողմանի են և այդ կոնտեքստում կարևոր նշանակություն ունի  շարժակազմը, վարորդների պրոֆեսիոնալիզմը և ճանապարհային ենթակառուցվածքների վիճակը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

«Ճանապարհային ենթակառուցվածքներն այսօր աննախադեպ ծավալով բերվում են միջազգային ստանդարտներին համապատասխան մակարդակի։ Այն փոփոխությունները, որոնք արել ենք և հիմա մրցույթներ ենք հայտարարում միասնական երթուղային օպերատորների ընտրության մասով, այդ ուղղությամբ աշխատանքները թույլ կտան արդիականացնել շարժակազմը»։

ՏԿԵ փոխնախարարը մանրամասնեց` կոնկրետ որ երթուղիների մասին է խոսքը։ «Երկաթուղիների մասով հստակ են ուղղությունները.  մեկը Երասխից դեպի Նախիջևան գնացողն է, մյուսը հարավային հատվածով անցնող ուղղությունն է, մեկ այլ ուղղությունը Հրազդանից Իջևանով դեպի Ադրբեջան գնացողն է, ունենք ուղղություն, որը դեպի Վրաստան է գնում, և ևս մեկը ունենք, որը գնում է դեպի Թուրքիա։ Կոնկրետ Ադրբեջանի հետ մենք ունենք Երասխի, Մեղրիի և Իջևանի ուղղություններով երթուղիները։ Այս փուլում քննարկվում են երթուղիները, սահմանով անցնելու գործընթացները, որևէ հստակություն դեռ չկա։ Խոսքը տարանցիկ փոխադրումների մասին է, Ադրբեջանի տարածքով մենք կապ ենք ստանալու ՌԴ-ի հետ, Նախիջևանի տարածքով Իրանի հետ, սա է լինելու ապաշրջափակումը»,- ասաց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել