Հանրայինի ուղիղ եթերում մեկնարկել է «Վանաձորն ընտրում է» հեռուսաբանավեճը
22:24 - 02 դեկտեմբերի, 2021

Հանրայինի ուղիղ եթերում մեկնարկել է «Վանաձորն ընտրում է» հեռուսաբանավեճը

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում մեկնարկել է «Վանաձորն ընտրում է» հեռուստաբանավեճը։ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում առաջադրված 10 քաղաքական ուժերից 8-ը մասնակցում են բանավեճին։ Բանավեճին ներկա են «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ցուակը գլխավորող Արտավազ Ալավերդյանը, «Հայրենիք» կուսակցության առաջին համար Վահե Դոխոյանը, «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը գլխավորող Մամիկոն Ասլանյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդգար Բոջուկյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու, Լոռու ներկայիս մարզպետ Արամ Խաչատրյանը, «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուակի առաջին համար Վազգեն Թորոսյանը, Հայաստանի կոմունիստական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Անդրանիկ Ղուկասյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջին համար Հրանտ Այվազյանը։

Բանավեճին մասնակցելուց հրաժարվել են 2 քաղաքական ուժ՝ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունները։

Հիշեցնենք, որ այս տարվա դեկտեմբերի 5-ին Վանաձորում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել