Մհեր Գրիգորյանը մասնակցել է Երկրորդ եվրասիական համագումարին
17:28 - 02 դեկտեմբերի, 2021

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Երկրորդ եվրասիական համագումարին

Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Երկրորդ եվրասիական համագումարի շրջանակներում անցկացվող «Առանցքային ներդրումային նախագծերը՝ ԵԱՏՄ-ում տնտեսական աճի համակարգային շարժիչ ուժեր» խորագրով լիագումար նիստին: Այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից: 

Նիստին մասնակցում էին նաև ՌԴ վարչապետը, ԱՊՀ մասնակից մի շարք երկրների փոխվարչապետեր և պաշտոնատար այլ անձինք:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում խոսել է ԵԱՏՄ երկրների միջև արևտրում ազգային արժույթներով հաշվարկների ծավալների աճի խթանման անհրաժեշտության մասին, կապիտալի շուկաների և բորսային տարածքի հասանելիության և դրա արդյունքում բացվող հեռանկարների մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել