ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ուղիղ երկխոսության վերականգնումը

 |armenpress.am|
17:05 - 02 դեկտեմբերի, 2021

ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ուղիղ երկխոսության վերականգնումը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ուղիղ երկխոսության վերականգնումը: Այս մասին դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հանդիպմանն ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

Անդրադառնալով դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերին՝ ԱՄՆ պետքարտուղարը նշել է. «Մենք կոչ ենք անում կողմերին լուծելու կարևոր այնպիսի հարցեր, ինչպիսիք են սահմանների դելիմիտացիան ու դեմարկացիան, տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնումը, և շարունակել Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո աշխատանքը՝ հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու խաղաղ լուծման»:

Շվեդիայում տեղի ունեցող ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին մասնակցում է նաև Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը չի բացառել Ստոկհոլմում Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել