ԱՄՆ-ն ակնկալում է աշխատել այլ երկրների հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ․ Բլինքեն
 |azatutyun.am|
16:45 - 02 դեկտեմբերի, 2021

ԱՄՆ-ն ակնկալում է աշխատել այլ երկրների հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ․ Բլինքեն |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգներն ակնկալում է համատեղ աշխատել այլ երկրների, այդ թվում Ռուսաստանի հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ, այսօր հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԵԱՀԿ արտգործնախարարների նիստում։

«Մենք հետևողականորեն կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին առաջընթացի հասնել մարդասիրական հարցերում՝ պատասխանատվության կանչելով մեղավորներին։ Հուսով եմ, որ այս հարցում մենք կարող ենք միասնական աշխատել, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, որպեսզի հետագայում էլ հասնենք առաջընթացի», - ասել է Բլինքենը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել