Անահիտ Ավանեսյանը պնդում է` կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվ չի թաքցվել |armenpress.am|
14:34 - 02 դեկտեմբերի, 2021

Անահիտ Ավանեսյանը պնդում է` կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվ չի թաքցվել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ Ազգային վիճակագրական ծառայության և Առողջապահության նախարարության կորոնավիրուսի հետևանքով մահացածների թվերի տարբերությանը: Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վիճակագրական ծառայությունն ամփոփում է Հայաստանում գեներացվող բոլոր տեղեկատվական աղբյուրներից ինֆորմացիան և Հայաստանում իրավիճակի մասին թափանցիկ կերպով տվյալներ տալիս:

«Արմեդ» համակարգը ժամանակի ընթացքում, երբ ընդլայնել է իր տեղեկատվական շտեմարանի բովանդակությունը, ինչ-որ պահի ինֆորմացիայի կորուստ է եղել, բայց դա չի նշանակում, որ այն ինչ-որ առումով թաքցվել է կամ չի մտել մեր երկրում արձանագրված տվյալների մեջ»,- ասաց Ավանեսյանը:

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանձնարարել է  ուսումնասիրել, թե ինչու են Ազգային վիճակագրական ծառայությունը և Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի հետևանքով մահացածների տարբեր թվեր ներկայացրել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել