Մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավական հիմքով անկլավի հարց գոյություն չունի․ Արմեն Գրիգորյան
14:28 - 02 դեկտեմբերի, 2021

Մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավական հիմքով անկլավի հարց գոյություն չունի․ Արմեն Գրիգորյան

Վերջերս մենք ե՛ւ ՌԴ-ին, ե՛ւ Ադրբեջանին առաջարկներ ենք փոխանցել։ Դրանց իմաստը հիմնականում այն է, որ զորքերը հայելային հետ են քաշում, այդտեղ տեղակայվում են կողմերի սահմանապահ զորքեր․ մենք նույնիսկ առաջարկում ենք, որ սահմանապահ զորքերի քանակը սահմանափակ լինի, նույնիսկ նրանց զենքը սահմանափակում ունենա, եւ կարողանանք սահմանում հնարավորինս հանդարտություն ապահովել։ Այս մասին Ազատություն ՌԿ-ի հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Այս առաջարկները հնչեցրել ենք, մենք պատրաստ ենք այս գործընթացին։ Մայիսից մինչեւ հիմա որեւէ դրական ազդակ չենք ստացել, բայց սպասում ենք։ Կարծում ենք, որ նաեւ միջազգային հանրությունը պետք է ակտիվ դերակատարում ունենա, որովհետեւ տեսնում ենք, որ սահմանին միջազգային հանրության բացակայությունը պարբերաբար բերում է էսկալացիայի։ Մեր այդ առաջարկները հենց անվտանգության երաշխիքներ ստեղծելու մասին են, ինչը հնարավորություն կտա նաեւ սահմանազատման եւ սահամանագծման գործընթացին անցնել։ Մեր առաջարկը միջազգային հանրությանը եւ ՌԴ-ին շարունակում է բաց մնալ»,- նշեց նա։

Հարցին՝ Երեւանը պատրա՞ստ է անկլավների փոխանակման հարց քննարկել, այս հարցը կա՞ օրակարգում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ նախ պետք է պարզել՝ անկալվներ կա՞ն, թե՞ ոչ․

«Որովհետեւ մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավական հիմքով անկլավի հարց գոյություն չունի։ Մենք շարունակում ենք ուսումնասիրել այս հարցը, բայց այս պահին մեր ձեռքի տակ գտնվող ամբողջ ինֆորմացիոն փաթեթներով անկլավների հարցով որեւէ իրավական հիմք չկա»,- ասաց ԱԽ քրատուղարը՝ նշելով, որ իրավական հիմք ունեն այն փաստաթղթերը, որոնք 1920-ականներից մինչեւ 70-ականներ են եղել, եւ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման հարց չկա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել