ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը զինծառայողի բնակարանային պայմանների բարելավման վերաբերյալ նոր նախաձեռնությամբ է հանդես եկել |pastinfo.am|
13:07 - 02 դեկտեմբերի, 2021

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը զինծառայողի բնակարանային պայմանների բարելավման վերաբերյալ նոր նախաձեռնությամբ է հանդես եկել |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ, որով առաջարկվում է պայմանագրային զինծառայողներին, ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում, ապահովվել ծառայողական բնակարաններով:

Ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք է համարվում ծառայության վայրից առնվազն 30 կմ հեռավորության վրա սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ նույն հեռավորությամբ մշտական հաշվառման վայր չունենալը:

Նախագծով առաջարկվում է զինծառայողին ծառայողական բնակավայրոով չապահովվելու դեպքում՝ այլ տարածքում բնակվելու համար զինծառայողներին վճարել դրամական փոխհատուցում՝ կառավարության սահմանված կարգով «Բազմաթիվ ահազանգեր ենք ստացել այն մասին, որ զինծառայողներն օգտվում են կառավարության կողմից իրենց վերապահված իրավունքից ստանում են փոխհատուցում, բայց այդ ստանալու կարգում ստիպված են լինելում օրենք խախտել, ինչի արդյունքում 81 քաղաքացի այս պահին քրեական մեղադրյալ է հանդիսանում»,-ասաց Թովմասյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել