Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել կորոնավիրուսով մահացածների տվյալների տարբերությունը   |armenpress.am|
12:51 - 02 դեկտեմբերի, 2021

Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել կորոնավիրուսով մահացածների տվյալների տարբերությունը |armenpress.am|

armenpress.am: Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանձնարարեց ուսումնասիրել, թե ինչու են Ազգային վիճակագրական ծառայությունը և Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի հետևանքով մահացածների տարբեր թվեր ներկայացրել:

«Պետք է պարզել՝ այստեղ որևէ չարամտություն եղե՞լ է, թե ոչ: Այս պահի դրությամբ տպավորությունն այն է, որ չարամտություն չկա, բայց ճիշտ կլինի, որ դատախազությունն ուսումնասիրի, և հարցի հստակ պատասխան ունենանք։ Եթե կա որևէ չարամտություն, պետք է պարզվի ամեն ինչ»,– ասաց Փաշինյանը, դիմելով՝ ՀՀ դատախազ Արթուր Դավթյանին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել