Էրդողանը պաշտոնից ազատել է Թուրքիայի ֆինանսների նախարարին |1lurer.am|
12:46 - 02 դեկտեմբերի, 2021

Էրդողանը պաշտոնից ազատել է Թուրքիայի ֆինանսների նախարարին |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնանկ  է արել ֆինանսների նախարար Լութֆի Էլվանին։ Նախագահի հրամանագրում նշված է, որ Էլվանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Նա ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թ.-ից:

Էլվանին կփոխարինի Թուրքիայի ֆինանսների նախկին փոխնախարար Նուրեդդին Նեբաթին։ Նա Էրդողանի առաջ մղած ցածր տոկոսադրույքների քաղաքականության վճռական կողմնակից է: Նեբաթիի խոսքով՝ թուրքական լիրայի փոխարժեքի անկումը «մանիպուլյատիվ հարձակում» է, և երկարաժամկետ հեռանկարում այն տնտեսությանը վնաս չի հասցնի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել