Իսկ ինչու չի գրվում, որ այն կազմակերպությունը, որտեղ աշխատում է իմ եղբայրը, չի շահել մոտ 15 տենդեր․ Ալեն Սիմոնյան |tert.am|
11:31 - 02 դեկտեմբերի, 2021

Իսկ ինչու չի գրվում, որ այն կազմակերպությունը, որտեղ աշխատում է իմ եղբայրը, չի շահել մոտ 15 տենդեր․ Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է իր եղբորն առնչվող ասֆալտապատման մրցույթի տենդեր շահելուն վերաբերող հանրային հնչեղություն ստացած հարցին։ Մեկնաբանը մասնավորապես հարցրել է` խնդրահարույց չէ՞ արդյոք այն, որ  Սիմոնյանի  եղբայրը շահում է նման տեդերներ եւ արդյո՞ք դա կոռուպցիա չէ։

«Եկեք պարզենք՝ կոռուպցիա է, թե ոչ: Այդքան գումարներ են ծախսվում. այդ լրատվամիջոցները, հետաքննող լրագրողները գրանտներ են շահում, հարցազրույցներ են տալիս, եւ դա բավարարում է միայն, որ ֆիքսում են, որ իմ եղբայրն աշխատում է մի տեղ՝ որպես հասարակ աշխատակից։ Եվ բավարարվում են նրանով, որ գնում են եւ 86 տարեկան տատիկիս դռան ետեւից նկարում են եւ ասում, որ տանը մարդ չկա: Գիտեք՝ դա կոռուպցիա կլիներ, եթե այդ ընկերությունն անհավասար պայմաններում լիներ, եւ այդ ընկերության գոնե 1 տոկոսը պատկաներ իմ եղբորը: Իմ եղբայրը երկու բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդ է, որը տարբեր աշխատանքներում իրեն շատ լավ է դրսեւորել եւ այդ մրցույթները շահելը կամ չշահելը որեւէ ձեւով չի անդրադառնում իր աշխատավարձի կամ եկամուտի վրա: Նա ժողովրդի լեզվով ասած՝ աշխատավարձով աշխատող է։ Եկեք հասկանանք՝ ամբողջ այդ աղմուկը բացի նրանից, որ իմ անունն են ավելացնում։ Իսկ ինչու չի գրվում, որ այն կազմակերպությունը, որտեղ աշխատում է իմ եղբայրը, չի շահել մոտ 15 տենդեր»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել