Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի որևէ միջնորդական դերի մասին խոսք չկա․Մարիա Զախարովա |tert.am|
22:01 - 01 դեկտեմբերի, 2021

Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի որևէ միջնորդական դերի մասին խոսք չկա․Մարիա Զախարովա |tert.am|

tert.am: Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի որևէ միջնորդական դերի մասին խոսք չկա։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև միջնորդ դառնալու Անկարայի պատրաստակամության մասին։

«Ներուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի որևէ միջնորդական դերի մասին խոսք լինել չի կարող»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է նա։

Միաժամանակ դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսաստանը այս հակամարտության կողմ չէ՝ ընդգծելով, որ դրա մասնակիցները Կիևը, Դոնեցկն ու Լուգանսկն են։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել