Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

 |factor.am|
20:30 - 01 դեկտեմբերի, 2021

Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ռիգայում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։ Այս մասին Չավուշօղլուն տեղեկացնում է թվիթերյան գրառմամբ։

Հանդիպումը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների գագաթնաժողովի շրջանակում։ Չավուշօղլուն հայտնել է, որ ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել են զարգացումները Եթովպիայում, Ուկրաինայում, Սիրիայում, Կովկասում, ինչպես նաև թուրք-ամերիկյան երկկողմ հարաբերությունները։

Հանդիպումից այլ մանրամասներ չեն հաղորդվում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել