ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները կապի մեջ են նոյեմբերի 16-ին գերեվարված անձանց ընտանիքների հետ. Զառա Ամատունի |1lurer.am|
17:35 - 01 դեկտեմբերի, 2021

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները կապի մեջ են նոյեմբերի 16-ին գերեվարված անձանց ընտանիքների հետ. Զառա Ամատունի |1lurer.am|

1lurer.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները շարունակում են երկխոսությունը Ադրբեջանի իշխանությունների և պատկան մարմինների հետ՝ նոյեմբերի 16-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարված անձանց տեսակցելու նպատակով:

Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին  տեղեկացրել է, որ կապի մեջ են գերեվարված անձանց ընտանիքների հետ: Եվրադատարանը նոյեմբերի 25-ին գերեվարված 4 անձի նկատմամբ անհապաղ միջոց կիրառելու որոշում էր կայացրել՝ բավարարելով իրավապաշտպանների դիմումը:

ՄԻԵԴ-ը մինչև դեկտեմբերի 1-ը՝ այսինքն՝ այսօր, ժամանակ է տվել Բաքվին՝ տեղեկություն տրամադրելու նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների մասին: Նրանց նկատմամբ հրատապ միջոց կիրառելու մասին գանգատ է ներկայացրել Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչը:

«Մեր հիմնական երկխոսությունը տեղի է ունենում պատկան մարմինների, իշխանությունների ներկայացուցիչների հետ, և միայն նրանց պաշտոնական հաստատումն է հիմք հանդիսանում դիմելու տեսակցություն կատարելու նպատակով: Շարունակում ենք կապի մեջ գտնվել իրենց հարազատներին փնտրող անձանց հետ»,- ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել