ԱՄՆ-ի իշխանությունները պարզում են Միչիգան նահանգում տեղի ունեցած ողբերգության հանգամանքները |armenpress.am|
14:10 - 01 դեկտեմբերի, 2021

ԱՄՆ-ի իշխանությունները պարզում են Միչիգան նահանգում տեղի ունեցած ողբերգության հանգամանքները |armenpress.am|

armenpress.am: Իշանությունները պարզում են Օքսֆորդ քաղաքի (Միչիգան նահանգ) դպրոցում տեղի ունեցած հրաձգության հանգամանքները: Նոյեմբերի 30-ին այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Մինեապոլիսում (Մինեսոտայի նահանգ): Նրա ելույթը հեռարձակել են Միացյալ Նահանգների նորությունների հեռուստաընկերությունները:

«Ինձ տեղեկացրեցին Միչիգան նահանգի դպրոցում տեղի ունեցած հրաձգության մասին: Առայժմ մենք պարզում ենք բոլոր մանրամասնությունները, ես ամբողջ սրտով ցավակցում եմ այն ընտանիքներին, որոնք սիրելի մարդու կորստի աներեւակայելի վիշտ են ապրում: Ըստ երեւույթին, կրակել են մոտավորապես ինը մարդու, եւ մի քանիսը, կամ, իմ կարծիքով՝ երեքը, մահացել են»,- նշել Է պետության ղեկավարը: Նրա խոսքով՝ կասկածյալը՝ «մոտ 15 տարեկան երիտասարդը, հանձնվել Է»: «Նա հայտարարել Է իր դեմ վկայություն չտալու իրավունքի մասին եւ հանձնել Է իր ատրճանակը: Դա այն ամենն Է, ինչ մենք գիտենք»,- հավելել Է Բայդենը:

Նոյեմբերի 30-ին ավելի վաղ ոստիկանությունում հայտնել են, որ 15-ամյա աշակերտը կիսաավտոմատ ատրճանակով 15-20 կրակոց Է արձակել Օքսֆորդի դպրոցում: Իրավապահները ձերբակալելիս զենքը դեռահասից առգրավել են, նա դիմադրություն ցույց չի տվել: Կատարվում Է միջադեպի հետաքննություն, տեղում աշխատում են իրավապահ մարմինների շուրջ 100 աշխատակիցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել