Բլինքենը և Ստոլտենբերգը կարևորում են ՆԱՏՕ-ի միասնությունը |azatutyun.am|
12:17 - 01 դեկտեմբերի, 2021

Բլինքենը և Ստոլտենբերգը կարևորում են ՆԱՏՕ-ի միասնությունը |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բանակցություններ է վարել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Ռիգայում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների նախարարական հանդիպման շրջանակում։

Ըստ Պետքարտուղարության՝ Բլինքենը վերահաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունը Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին, ըստ որի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի վրա հարձակումը հարձակում է Դաշինքի մասնակից բոլոր պետությունների վրա։

Բլինքենը և Ստոլտենբերգը նաև կարևորել են շարունակական խորհրդակցությունները և դաշինքի միասնությունը բոլոր առանցքային հարցերի շուրջ՝ ներառյալ Ուկրաինային աջակցելը և ռուսական ագրեսիայի զսպումը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգի մշակումը, սպառազինությունների վերահսկումը և տարածաշրջանային անվտանգությունը։

ԱՄՆ պետքարտուղարը Ռիգայում բանակցություններ է վարել նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների հետ։ Բանակցություններում, ըստ Պետդեպարտամենտի, հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինային և Իրանի միջուկային ծրագրի թեմաներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել